Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Հաճախ երակների վարիկոզ լայնացումն առաջին անգամ արտահայտվում է հենց հղիության ժամանակ. աճող արգանդը ճնշում է կոնքի անոթներին, որն էլ վատացնում է ստորին վերջույթների արյան շրջանառությունը: Բացի դա, հորմոնալ ֆոնի փոփոխության պատճառով երակների պատի տոնուսն իջնում է, որը նույնպես նպաստում է նրանց վարիկոզ լայնացմանը:

Շատ դեպքերում, ծննդաբերությունից հետո, անոթների վիճակը լավանում է և վարիկոզն ամբողջովին անցնում: Բայց վարիկոզի արտահայտվելն արդեն հակում է այդ հիվանդության և պետք է այդուհետ հետևել անոթների վիճակին:

Վարիկոզի պատճառները

Վարիկոզի հակումը փոխանցվում է ժառանգական ճանապարհով: Խնդիրը խորացնում են ավելորդ քաշը, բարձրակրունկ կոշիկ կրելը, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը,  երկար նստած կամ կանգնած վիճակները: Ամեն հաջորդ հղիությունը մեծացնում է վարիկոզի առաջացման հավանականությունը:

Առաջին սիմպտոմները

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել երեկոյան ժամերին ստորին վերջույթներում առաջացած ցավին և ծանրությանը, և անոթների ցայտուն արտահայտմանը: Այս սիմպտոմները կարող են ինչպես  նորմայի տարբերակ լինել, այնպես էլ՝ երակների վարիկոզ լայնացման առաջին նշաններ: Բոլոր դեպքերում դրանց մասին անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Վարիկոզի բուժումը

Պետք է դիմել ֆլեբոլոգի, ով կնշանակի համապատասխան բուժում: Բուժումը նշանակվում է ստորին վերջույթների ՈՒՁՀ-ի /УЗИ/ արդյունքների հիման վրա: Որպես օրենք, բժիշկը հղիին խորհուրդ է տալիս կրել հատուկ կոմպրեսիոն զուգագուլպա համապատասխան ամրության, այտուցը վերացնող, միկրոշրջանառությունը լավացնող և թրոմբների առաջացումը կանխող  հակաբորբոքիչ քսուքներ: Հազվադեպ նշանակվում է նաև երակային արյան շրջանառությունը կարգավորող դեղորայք:

Վարիկոզի բարդությունները

Վարիկոզով և տրոմբոզով կանանք պետք է հսկվեն ֆլեբոլոգի մոտ ողջ հղիության ընթացքում, նաև այն պատճառով, որ չզարգանա խորանիստ անոթների թրոմբոզ:

Սպորտը վարիկոզի ժամանակ

Վարիկոզի կանխարգելման համար լավագույն սպորտաձևերն են վազքը, լողը և քայլքը: Եթե արդեն վարիկոզը կա, կանոնավոր մարմնամարզություն սկսելուց առաջ ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ:

Բացի ընդունված վարժանքից, խորհուրդ է տրվում կատարել նաև ոտքերի լարվածությունը թուլացնող վարժություններ: Հետագա զարգացումը կանխող հրաշալի կանխարգելիչ ազդեցություն ունի նաև կոնտրաստ ցնցուղը՝ ուղղված խնդիր ունեցող զոննաներին:

Վարիկոզը և ծննդաբերությունը

Երակների վարիկոզ լայնացումը հակացուցում չէ նորմալ  ծննդաբերության համար: Վարիկոզի առկայության դեպքում պետք է ծննդաբերել թրոմբոզի կանխարգելման համար նախատեսված հատուկ զուգագուլպաներով:

Աճուկային շրջանի անոթների վարիկոզի ժամանակ պետք է խուսափել վերտիկալ դիրքից և ակտիվ կամային կծկումներից /ուժ տալուց/:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ